SELECTORNEWS
Загрузка...


21:47
22/05/2012

Հայ դիվանագետները Սահմանադրության Օրն են նշել Հայաստանում և Ղարաբաղում
18:16 | 07/ 07/ 2010

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱԳՆ մի քանի տասնյակ աշխատակիցներ հուլիսի 5-ին Սահմանադրության Օրն են նշել Հայաստանում և Ղարաբաղում, տեղեկացնում է հայկական ԱԳՆ մամուլի ծառայությունը։ Ուղևորությունը կազմակերպվել է ԱԳՆ արհեստակցական կազմակերպության կոմիտեի կողմից։

Սահմանադրության օրվա առթիվ ՀՀ ԱԳՆ հյուրերի պատվին ԼՂՀ ԱԳՆ-ում կազմակերպվեց ընդունելություն, տեղի ունեցան հանդիպումներ ԼՂՀ  դիվանագիտական անձնակազմի և  ծառայողների հետ, երկկողմ պայմանավորվածություն ձեռք բերվեց երկու ԱԳՆ-ների միջև տարբեր մակարդակներով կանոնավոր շփումները ավելի հաճախակի դարձնելու վերաբերյալ:

ՀՀ ԱԳՆ աշխատակիցներին ընդունեց ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը:

Ղարաբաղում գտնվելու ընթացքում ՀՀ ԱԳՆ աշխատակիցները այցելեցին Ստեփանակերտ, Գանձասար, Տիգրանակերտ և Շուշի: -0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»