SELECTORNEWS
Загрузка...

21:56
8/02/2012
Միխայել Հանեքեի օսկարակիր կինոնկարը կմասնակցի «Ոսկե ծիրան» կինոփառատոնին
19:05 | 07/ 07/ 2010

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Գերմանացի հայտնի ռեժիսոր Միխայել Հանեքեի օսկարակիր «Սպիտակ ժապավեն» կինոնկարը կմասնակցի Երևանի «Ոսկե ծիրան» յոթերորդ միջազգային կինոփառատոնին, ասաց Հայաստանում Գերմանիայի Արտակարգ և Լիազոր դեսպանի տեղակալ Քրիստոֆ Բրոյնիգը։

«Փառատոնում կցուցադրվի գերմանական երեք ֆիլմ... Դրանցից մեկն օսկարակիր «Սպիտակ ժապավեն»-ն է»»,- չորեքշաբթի մամուլի ասուլիսում հայտնեց Բրոյնիգը։

Փոխդեսպանը նշեց, որ «Ոսկե ծիրանի» շրջանակներում կցուցադրվի նաև թուրքական ծագում ունեցող հայտնի գերմանացի կինոռեժիսոր Ֆաթիհ Աքինի «Հոգու խոհանոց» (“Soul kitchen”), որն աևժանացել է Վենետիկի կինոփառատոնի հատուկ մրցանակին։

Այլ ֆիլմերի շարքում նշվել են Բոսնիայի իրադարձությունների վերաբերյալ Հաագայի դատական գործի մասին պատմող «Փոթորիկ», ինչպես նաև Գերմանիա տեղափոխվելու որոշում կայացրած ուկրաինուհու մասին պատմող «Փղերով կինը» ֆիլմերը։

Բրոյնիգն ավելացրեց, որ Հայաստանում Գերմանիայի դեսպանության մասնակցությունը «Ոսկե ծիրանին» արդեն բարի ավանդույթ է դարձել, և հույս հայտնեց, որ համագործակցությունը կշարունակվի։

«Ոսկե ծիրան» ամենամյա միջազգային կինոփառատոնը տարածաշրջանում ամենահեղինակավորներից է և անցկացվում է 2004թ.-ից։ «Ոսկե ծիրան» 7-րդ փառատոնը կանցկացվի Երևանում հուլիսի 11-18-ը, որի ընթացքում կներկայացվի ավելի քան 100 կինոնկար՝ աշխարհի 62 երկրից։

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»