SELECTORNEWS
Загрузка...


21:48
22/05/2012

Иерей Бабкен Айрапетян
Վերջին ժամանակներում հայերը սկսել են հաճախ եկեղեցուն դիմել. քահանա
15:24 | 09/ 07/ 2010

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի./Նովստի-Արմենիա/. Վերջին ժամանակներում հայերը սկսել են ավելի հաճախ եկեղեցուն դիմել, ասաց Արարատյան Հայրապետական թեմի Բաբկեն քահանա Հայրապետյանը:

«Վերջին ժամանակներում Հայաստանում քրիստոնեական կրթության վերելք է նկատվում»,-  ուրբաթ «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում լրագրողներին ասաց Բաբկեն քահանան:

Այս կապակցությամբ Հայրապետյանը գոհունակությամբ է նշել հայկական դպրոցներում «Կրոնի պատմություն» առարկայի ներմուծումը:

«Հայկական դպրոցներում այս առարկայի ներառումը ողջունելի է: Այլ հարց է, թե ինչպես և ով է այն դասավանդում»,- ասաց նա:

Քահանան ընդգծեց, որ ժամանակակից հայերը գիտեն քրիստոնեական կանոները, ավանդույթները և գիտեն ճիշտ ողջունել հոգևորականությունը, սակայն կան մարդիկ, ովքեր ներքուստ դեմ են դրան:

Հայրապետյանն ավելացրեց, որ ինչպես և նախկինում, հայերը սովորություն ունեն Հայաստանում ուխտագնացության վայրեր այցելել` Կոտայքի մարզի Գեղարդի վանահամալիր, Արագածոտնի մարզի Օշական գյուղի Թուխ Մանուկ վանահամալիր, և սփյուռքի շատ ներկայացուցիչներ  հատուկ դրա համար ժամանում են արտերկրից:

Բաբկեն քահանան նաև իրական քրիստոնեական սովորույթ է անվանել ընտանիքի և մտերիմների շրջանում տոներ նշելը: -0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»