ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. 2010 թվականի վերջին կամ հաջորդ տարվա սկզբին Արցախի Տիգրանակերտի մասին հնագիտական արշավախմբի անդամների կողմից գրված գիրք կհրատարակվի, ասաց Հայաստանի ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի՝ Տիգրանակերտի պեղումներով զբազվող հնագիտական խմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը։
Տիգրանակերտի պեղումներն իրականացվում են 2005 թ.-ից: Աշխատանքների առաջին տարում ճշտվել էր քաղաքի կոնկրետ գտնվելու վայրը, իսկ 2006թ.-ին իրականացվել են պեղումներ քաղաքի և դրա շրջակա միջավայրի տարբեր մասերում, որոնք ի հայտ են բերել միջնաբերդի մի մասը, քաղաքի ամրացված մասերից մեկի հիմնապատը, կենտրոնական շրջանում գտնվող վաղքրիստոնեական բազիլիկան։
«Հնագիտական արշավախումը կազմված է ութ մարդուց, և նրանք բոլորն էլ գրքի համահեղինակներ են»,- ուրբաթ մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Պետրոսյանը։
Պատասխանելով «Նովոստի-Արմենիա» գործակալության հարցին՝ նա ասաց, որ գրքում զետեղված է Տիգրանակերտի մասին գրավոր աղբյուրներում եղած տեղեկատվությունը և քաղաքի պատմությունը։
«Այն ամբողջ աշխատանքը, որը մենք անցկացրել ենք, կներկայացվի ակադեմիական տեքստով ուղեկցված գունավոր նկարներով»,- պարզաբանեց նա։
Պեղումները վկայում են, որ Տիգրանակերտը կառուցվել է միասնական պլանի հիման վրա և կատարյալ կառուցապատմամբ հզոր քաղաք-ամրոց է, ունեցել է քաղաքային բարձր մշակույթ և դարերի ընթացքում պահպանել է հայկական պատկերը:-0-
