SELECTORNEWS
Загрузка...

04:26
9/02/2012
Медицинская сестра
Հայաստանում առաջին կիսամյակում բոտուլիզմի դեպքերը կրկնակի անգամ կրճատվել են
18:57 | 16/ 07/ 2010

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանում 2010թ.-ի առաջին կիսամյակում բոտուլիզմի դեպքերի քանակը ավելի քան կրկնակի անգամ կրճատվել է, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեցին ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից։

2010 թվականի հունվար-հունիս ամիսներին արձանագրվել է մանրէաբանական ծագման թունավորման` բոտուլիզմի 6 դեպք` 10 տուժածով, մինչև 14 տարեկան երեխաների մոտ դեպքեր չեն արձանագրվել և մահվան ելք չի գրանցվել:

2009թ. թվականի նույն ժամանակահատվածում արձանագրվել 3 դեպք` 6 տուժածով, այդ թվում` 1-ը մինչև 14 տարեկան, մահվան ելք չի գրանցվել:

Թունավորումներն առաջացել են տնային պայմաններում պատրաստված կարմիր պղպեղի, ծիծակի, վարունգի մարինադի, սմբուկի խավիարի պահածոների օգտագործման հետևանքով` Կոտայքի, Տավուշի, Շիրակի, Արագածոտնի, Վայոց ձորի, Արմավիրի մարզերում:

ԱՆ-ից նաև տեղեկացրեցին, որ 2010թ. առաջին 6 ամսվա ընթացքում արձանագրվել է սննդում թունավոր սնկերի օգտագործման հետևանքով առաջացած թունավորման 4 դեպք` 5 տուժածով, մահվան ելք չի գրանցվել:

Կատարված համաճարակաբանական հետազոտությունից պարզվել է, որ արձանագրված բոլոր դեպքերում թունավորումների առաջացման պատճառը տուժածների կողմից պատահական վայրերից գնված կամ իրենց իսկ կողմից հավաքած սնկերի օգտագործումն է եղել:

2010թ. Լոռու և Շիրակի մարզերում արձանագրվել է սննդային գործոնով պայմանավորված սննդային թունավորումների 2 դեպք` 59 տուժածով: Սննդային թունավորման պատճառը ոսկեգույն ստաֆիլակոկով և սալմոնելա էտերիտիդիսի հարուցիչներով ախտահարված սնունդն է եղել:

ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կողմից բնակչության շրջանում զանգվածային լրատվամիջոցներով պարբերաբար քարոզչական աշխատանքներ են իրականացվում սննդային թունավորումների և սննդային գործոնով պայմանավորված հիվանդությունների կանխարգելման նպատակով:-0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»