SELECTORNEWS
Загрузка...

02:56
9/02/2012
Серж Саргсян
Եվրանյուզը Հայաստանում ամենադիտվող եվրոպական հեռուստաալիքն է. ՀՀ նախագահ
19:58 | 16/ 07/ 2010

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Եվրանյուզ» հեռուստաընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ֆիլիպ Կայլային, տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:

Ողջունելով հյուրին` նախագահը գոհունակությամբ նշել է, որ «Եվրանյուզ»-ը Հայաստանում ամենադիտվող եվրոպական հեռուստաալիքն է եւ ընկալվում է որպես Եվրոպայի կամ եվրոպական տեսակետի հայելին:

«Եվրանյուզ»-ի տնօրենների խորհրդի նախագահի խոսքով, ինքն անչափ տպավորված է Հայաստանի դարավոր պատմությամբ, մշակույթով եւ այն ամենով, ինչ հասցրել է տեսնել մեր երկրում իր այցի օրերին:

Զրուցակիցները համոզվածություն են հայտնել, որ Հայաստանում «Եվրանյուզ» հեռուստաալիքը կարևոր դերակատարում ունի մեր երկրի եվրաինտեգրման և Եվրոպայի մասին տեղեկատվության տարածման առումով: -0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»