ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Հայկական խոշորագույն Hayland.am ցանցում արդեն ավելի քան 100 հազար այցելու է գրանցվել Հայաստանից և սփյուռքից, «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Hayland.am նախագծի ղեկավար Արտաշես Մկրտչյանը։
«Hayland.am-ը, որը ստեղծվել է 2008թ.-ի աշնանը, կոչված է համախմբելու և շփման հարթակ ստեղծելու ողջ աշխարհի հայության համար։ Մենք հաջողված ենք համարում նախագիծը, քանի որ դեռ ոչ մի հայկական ինտերնետ ռեսուրսում նման քանակությամբ սպառողներ չեն գրանցվել։ 100 հազարը շատ մեծ թիվ է, եթե հաշվի առնենք հայ ժողովրդի սակավաթիվ լինելը»,- ասաց Մկրտչյանը։
Ըստ նրա, Hayland.am դասական սոցիալական ցանց է, որն իր մեջ ներառում է այնպիսի առաջատար սոցիալական ցանցերի բոլոր հնարավորությունները, ինչպիսիք են Facebook-ը և «Օդնոկլասնիկի»-ն, որոնք ներառում են լուսանկար բեռնելու, վիրտուալ նվերներ ուղարկելու, մեկնաբանությունների և այլ հնարավորություններ։ Կայքում գրանցվելն անվճար է։
«Hayland.am-ի այցելուների 60 տոկոսը սփյուռքահայերն են: Այս տեսանկյունից այդ կայքը կարևոր դեր է խաղում Հայաստանին սփյուռքին միավորելու առումով: Hayland.am-ի առավելությունն այն է, որ բացառապես հայեր են գրանցված, և այցելուները կարող են քննարկել ազգային հետաքրքրություն ներկայացնող ցանկացած թեմա: Նրանք այդ հնարավորւթյունից զրկված են մյուս կայքերում»,- ասաց Մկրտչյանը:
Նա ընդգծեց, որ Hayland.am կայքը պաշտոնապես տոնում է Հայաստանի պետական տոները, ակցիաներ են անցկացվում՝ կայքի այցելուներին ազգային գաղափարների շուրջ միավորելու նպատակով:-0-
