SELECTORNEWS
Загрузка...

21:48
8/02/2012
Գարգին Բ-ն գոհունակություն է հայտնել Հայաստանի և Ռուսաստանի միջև ամրապնդվող հարաբերություններով
18:30 | 17/ 07/ 2010

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի./Նոովստի-Արմենիա/. Շաբաթ օրը ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Ժուկովի հետ հանդիպման ժամանակ  Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսը գոհունակություն է հայտնել ամրապնդվող հայ-ռուսական հարաբերություններից, հաղորդում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը։

«Ողջունելով ՌԴ փոխվարչապետի այցն ամենայն հայոց հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Նորին Սրբությունը գոհունակություն հայտնեց երկկողմ հարաբերությունների առավել սերտացման և նորանոր ոլորտներում ձևավորվող համագործակցության առիթով, հաջողություն մաղթեց Ժուկովի առաքելությանը Հայստանում»- ասվում է հաղորդագրության մեջ։

Վեհափառ Հայրապետը նաև գնահատանքով անդրադարձավ ռուսաստանաբնակ հայ համայնքի հանդեպ ցուցաբերվող ՌԴ իշխանությունների հոգատար վերաբերմունքին, ինչպես նաև հայորդիների բերած կարևոր ներդրմանը երկրի տնտեսական և մշակութային կյանքում:

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց երկու ժողովուրդների բազմադարյա բարեկամությանը, Հայ և Ռուս Եկեղեցիների ջերմ հարաբերություններին և հոգևոր առաքելության իրագործմանը երկու ժողովուրդների կյանքում:

Հանդիպմանը ներկա էր Հայ Առաքելական եկեղեցու Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմի առաջնորդ Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանը: -0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»