SELECTORNEWS
Загрузка...

03:24
9/02/2012
Серж Саргсян
Սարգսյանը վստահ է, որ Մեդվեդևի այցը Հայաստան նոր փուլ կդառնա հայ-ռուսական հարաբերություններում
19:06 | 17/ 07/ 2010

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շաբաթ օրը ՌԴ կառավարության ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Ժուկովի հետ հանդիպման ժամանակ վստահություն է հայտնել, որ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի առաջիկա պետական այցը Հայաստան երկկողմ  հարաբերություններում նոր փուլի սկիզբ կդառնա, հաղորդում է նախագահի մամուլի ծառայությունը։

«Անդրադառնալով հայ-ռուսական բարձր մակարդակի հարաբերություններին` երկուստեք ընդգծվել է, որ դրանք զարգանում են ռազմավարական գործընկերության ոգուն համապատասխան»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Իր հերթին ՌԴ կառավարության ղեկավարի տեղակալը նշել է, որ երկու երկրների միջև բոլոր մակարդակներով արդյունավետ երկխոսությունն ամուր հիմք է հանդիսանում նոր ծրագրերի իրականացման ու փոխգործակցության հետագա ընդլայնման համար:

Հանդիպման ժամանակ ՀՀ նախագահը նաև շնորհավորել է Ալեքսանդր Ժուկովին` ՌԴ օլիմպիական կոմիտեի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ իր աշխատանքով նա նոր թափ կհաղորդի Ռուսաստանում արդեն իսկ լավ ավանդույթներ ունեցող սպորտի և օլիմպիական շարժման զարգացմանը։

Ըստ նախագահի՝ դա անկասկած կնպաստի այդ ոլորտում ևս Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցության ամրապնդմանը։

Ժուկովի Հայաստան կատարած այցի շրջանակներում երկու երկրների օլիմպիական կոմիտեների  միջև համագործակցության մասին համաձայնագիր է կնքվել։ -0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»