SELECTORNEWS
Загрузка...

04:11
9/02/2012
Айк Демоян
Հայ-թուրքական հարաբերություններում նոր զարգացումներ պետք չէ ակնկալել. փորձագետ
16:23 | 21/ 07/ 2010

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Ներկայիս փուլում հայ-թուրքական հարաբերություններում նոր զարգացումներ պետք չէ ակնկալել, այդ կարծիքին է Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի տնօրեն, պատմաբան  Հայկ Դեմոյանը։

«Հայ-թուրքական հարաբերությունները տարածաշրջանային գործընթացներից կտրված դիտարկելն արդեն անիրական է։ Հայ-թուրքական հարաբերությունները չեն կարող այլևս զարգանալ տվյալ փուլում՝ երկու հիմնական պատճառներով. հարաբերությունների զարգացումն անխուսափելիորեն ադրբեջանաթուրքական հարաբերությունների սրման կհանգեցնի, և երկրորդը՝ Թուրքիայում սրվել է քրդական հարցը»,- չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Դեմոյանը։

Նա ընդգծեց, որ Թուրքիային էներգետիկական գործոնի պատճառով շահավետ չէ Ադրբեջանի հետ հարաբերությունները վատացնել։

«Ինչ վերաբերում է քրդական խնդրին, ապա Թուրքիայի արևելքում, այսինքն Արևմտյան Հայաստանի տարածքում, ինտենսիվ ռազմական բախումներ են տեղի ունենում։ Դա շատ վտանգավոր զարգացում է։ Այդ պատճառով նման պայմաններում Թուրքիային անհրաժեշտ է իր արևելյան սահմանները փակ պահել»,- նշեց փորձագետը։ -0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»