ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Նեոօսմանիզմի քաղաքականությունը, որը սկսում է վարել Անկարան, կարող է այդ երկրի համար վտանգավոր լինել, այդ կարծիքին է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտI տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանը։
«Նեոօսմանիզմի քաղաքականությունը, որին հակվում է Թուրքիայի իշխող վերնախավը, թափ է հավաքում։ Սակայն կարծում եմ, որ այդ քաղաքականությունը շուտով «մեծ ֆալստարտ» կապրի։ Դրա նպատաակն է Մերձավոր Արևելքի երկրներում «հիմնավորվելը», թեև այդ տարածաշրջանում Թուրքիայի տնտեսական ներկայությունն առանց այդ էլ բավականին ուժեղ է»,- չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Դեմոյանը։
Փորձագետը նշեց, որ տեղի է ունենում Թուրքիայի մերձեցում արևելյան, մուսուլմանական երկրների հետ, որն ուղեկցվում է հակաեվրոպական, և կարելի է ասել, հակաքրիստոնեական քաղաքականությամբ։
Սակայն նման իրավիճակը չի կարող հավերժ տևել։ Թուրքիան պետք է վերջնականապես որոշի իր արտաքին քաղաքական ուղղությունը, և եթե նա երես թեքի Արևմուտքից, դա լուրջ հետևանքներ կունենա»,- ասաց նա։
Ըստ Դեմոյանի՝ Թուրքիան, գոնե Երկրորդ Համաշխարհային պատերազմից հետո, բոլոր թելերով կապված է Արևմուտքի հետ, և Արևմուտքը կսկսի Թուրքիայի դեմ ճնշման տարբեր լծակներ կիրառել՝ ընդհուպ Հայոց ցեղասպանության ճանաչումը։
Նա նշեց, որ «Հայոց ցեղասպանության ճանաչում» անվանմամբ լծակը դեռ չի օգտագործվում, բայց ձգտելով Թուրքիային վերադարձնել արևմտամետ ուղղության՝ Արևմուտքը, հատկապես ԱՄՆ-ն կկիրառեն նաև այդ լծակը։
«Շատ կարևոր է նշել, որ թուրքական բանակը կտրականապես դեմ է իսլամական գաղափարախոսությանը, այն աթարթուրքական արևմտամետ գաղափարներ է քարոզում։ Եվ հասարակության, իշխանության և զինված ուժերի միջև խզումը շատ վտանգավոր երևույթ է։ Այն կարող է հեղաշրջման հանգեցնել, ինչը հավասարազոր է աղետի»,- ընդգծեց փորձագետը։ -0-
