SELECTORNEWS
Загрузка...


22:04
22/05/2012

«Հայոց ազգային ինքնության հանգանակ» գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ Երևանում
16:52 | 30/ 07/ 2010

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. «Հայոց Ազգային ինքնության հանգանակ» խորագրով գրքի շնորհանդեսն է տեղի ունեցել ուրբաթ Երևանում: Ինչպես շնորհանդեսի ժամանակ հայտնեց հեղինակ, պատմաբան և հրապարակախոս Ռաֆայել Համբարձումյանը, հրատարակության մեջ ներկայացված են հայոց ինքնությունը պահպանելու ինը սկզբունքներ:

«Հիմնական սկզբունքներն են` Հայը, Հայ ժողովուրդը, Հայերի հայրենիքը, Մայրենի լեզուն, Քրիստանեությունը որպես հայկական կրոնի հիմք, հայության պահպանման գաղափարախոսությունը, Ողջ հայության հիմնական նպատակները, Այդ նպատակներին հասնելու միջոցները և հայրենիքի փրկության և պահպանման մասին աղոթքները»,- ասաց Համբարումյանը:

Պատմաբանը հայտնել է, որ գիրքը գրել է շուրջ 20 տարի առաջ` 1988-2008թթ.ի ընթացում, իսկ դրա հրատարակումը հնարավոր է դարձել  հայ հասարակական գործիչ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Ռուբեն Հովակիմյանի շնորհիվ:

Համբարձումյանը նշեց, որ գիրքը գրվել է թատերական պիեսի տեսքով, որում ներառված են հին հայ գործիչների (Տիգրան Մեծ թագավորի, հայկական այբուբենի հիմնադիր Մեսրոպ Մաշտոց և այլ) գիտական աշխատանքներից դրվագներ և ասացվածքներ:

Պատմաբանն իր աշխատանքում հիմնական տեղ է հատկացրել արևելահայերեն և արևմտահայերեն լեզուների զուգահեռ ուսումնասիրմանը: Հրատարակության մեջ նաև ընդգծված է ժամանակակից հայկական դպրոցներում հայտնի հայ պետական գործիչ Գարեգին Նժդեհի (1886-1955) գաղափարախոսությունների ներգրավումը, ով քարոզում էր Հայաստանի տարածքային ամբողջականության և ազգային ինքնության պահպանում:

ՀՀ ազգային գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանն իր հերթին նշեց, որ «Հայոց ազգային ինքնության ժողովածուն» ընդգրկում է Հայկից (հայ ժողովրդի նախահոր) մինչև մեր ժամանակները` ներառելով նաև ղարաբաղյան հակամարտությունը:

«Այն խնդիրները, որոնց անդրադարձել է մեր հարգերի հեղինակ Ռաֆայել Համբարձումյանը, անհանգստացնում է մեզ` բոլորիս: Այդ խնդիրներն անհանգստացնում են ոչ միայն մասնագետներին… Մենք պետք է իմանանք մեր արմատները, գնահատենք մեր ինքնությունը, պահպանենք մեր գաղափարախոսական առանձնահատկությունը և շարունակել մեր ճանապարհն աշխարհում»,- ասաց Սարգսյանը: -0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»