SELECTORNEWS
Загрузка...

23:23
8/02/2012
Музыка
Հայաստանը կարող է կորցնել դաշնակահարների դպրոցը. Երևանի պետական կոնսերվատորիայի ռեկտոր
17:22 | 30/ 07/ 2010

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը կանգնած է դաշնամուրի դպրոցը կորցնելու վտանգի առաջ, ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր Սերգեյ Սարաջյանը:

«Եթե խորհրդային ժամանակներում կար 250 երաժշտական դպրոց, ապա այժմ մնացել է միայն 100 դպրոց», - ասաց նա:

Սարաջյանը նշեց, որ այժմ դաշնամուրի ֆակուլտետ ընդունվող ամենաքիչ թվով դիմորդներ կան: Նա այդ հանգամանքը բացատրում է նրանով, որ դաշնամուրի ֆակուլտետն ավարտողներն աշխատանք չեն գտնում:

Ըստ Սարաջյանի՝ դա է պատճառը, որ մեծ հանրաճանաչություն են վայելում դուդուկի, էստրադայի և վոկալի ֆակուլտետները:

Նա նշեց որ կոնսերվատորիայում ուսման վարձը բարձր է, քանի որ ամեն ուսանողին անհատական մոտեցում է ցուցաբերվում:

«Կառավարության որոշման համաձայն՝ անվճար տեղերը 50 տոկոսով կրճատվել են», - նշեց նա: Այսօրվա դրությամբ կոնսերվատորիան 42-45 անվճար տեղ ունի:

Նա ասաց, որ կոնսերվատորիայում ուսանում են ինչպես տեղի հայեր, այնպես էլ սփյուռքահայեր, ինչպես նաև օտարերկրացիներ: Օտարերկրյա ուսանողների հոսքը նա բացատրում է կոնսերվատորիայում ուսման բարձր որակով:

Սարաջյանի խոսքերով՝ ամեն տարի կոնսերվատորիան ավարտում է 220-240 մարդ: 

Նա նշեց պետական աջակցության, պետության կողմից դոտացիայի անհրաժեշտությունը:

«Ինչպես Եվրոպայում, այնպես էլ ԱՄՆ-ում հոգաբարձուների խորհուրդներ են գործում, որոնք ֆինասնական աջակցություն են ցուցաբերում բուհերին», - ասաց ռեկտորը:

Արվեստի պետական ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանն իր հերթին նշեց, որ հիմնադրման օրվանից ի վեր ակադեմիայի հիմքը գեղանկարչությունն էր, կերպարվեստն ու գրաֆիկան:

«Եթե հիշենք խորհրդային ժամանակները, ապա այն ժամանակ մեզ մոտ հիմնականում տղաներ էին ուսանում, իսկ հիմա աղջիկներ են», - ասաց նա:

Իսաբեկյանի խոսքերով՝ այսօր հիմնականում պահանջարկ են վայելում դիզայնի և մոդելավորման ֆակուլտետները: Նա ասաց, որ այս տարի ակադեմիա ընդունվողների թվի անկում է գրանցվել և դոտացիայի կարիք կա:

Ռեկտորը նշեց, որ ամեն տարի ակադեմիան ավարտում է 120-130 մարդ, սակայն դժվարացել է պատասխանել այն հարցին, թե ակադեմիան ավարտելուց հետո ուսանողների քանի տոկոսն է աշխատանք գտնում:-0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»