SELECTORNEWS
Загрузка...

02:54
9/02/2012
Սևանա լճում դեռահաս է խեղդվել
14:18 | 03/ 08/ 2010

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Սևանա լճում ջրահեղձ է եղել 14-ամյա մի դեռահաս, տեղեկացնում է Հայաստանի ԱԻՆ Փրկարար ծառայությունը։

Ողբերգությունը տեղի է ունեցել նախօրեին, ժամը 17-ի սահմաններում։ Դեպքի վայր մեկնած ջրասույզ-փրկարարները ջրից դուրս են բերել Սևան քաղաքի բնակիչ Արսեն Ավետիսյանի դին և փոխանցել «Շտապօգնության» բրիգադին։

Մանրամասները չեն հստակեցվում։

Սևանա լիճը գտնվում է Հայաստանի Գեղարքունիքի մարզում, ամռան ամիսներին տեղի բնակիչների և զբոսաշրջիկների առավել հանրահայտ հանգստավայրն է։ -0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»