SELECTORNEWS
Загрузка...

22:05
8/02/2012
beeline, Билайн
Ավարտվեցին Beeline գրասենյակների վերասարքավորման աշխատանքները ողջ երկրում
14:14 | 10/ 08/ 2010

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է հաճախորդների սպասարկման որակի բարելավման ծրագրի հերթական փուլի ավարտի մասին:

«2010թ-ի սկզբից Երևանում և շրջաններում վերանորոգվել է վաճառքի և սպասարկման 67 գրասենյակ: Մեծամոր քաղաքում բացվել է Beeline նոր գրասենյակ, իսկ 8 բնակավայրում դրանք տեղափոխվել են հաճախորդների համար ավելի հարմարավետ վայրեր»,- ասվում է ընկերության մամուլի հաղորդագրությունում:

Ութսուներկու գրասենյակում տեղադրվել են ինտերնետ ծառայությունների փորձարկման ցուցադրական գոտիներ, ինչպես նաև առևտրային գոտիներ, որոնք հնարավորություն են ընձեռում ձեռք բերել հեռախոսներ, համակարգիչներ և նոութբուքեր տարաժամկետ վճարման համակարգով:

«Գրասենյակներում վերասարքավորման աշխատանքներ կատարելիս մենք, որպես ինտեգրված օպերատոր,  առաջնորդվել ենք  Beeline ծառայությունների հանդեպ աճի ավելացմամբ: Մենք անում ենք ամեն հնարավորը, որպեսզի Beeline ցանկացած գրասենյակում` լինի դա մայրաքաղաքի կենտրոնում թե հեռավոր շրջանում, մեր հաճախորդները իրենց հարմարավետ զգան և ստանան անձնակազմի մասնագիտացված մոտեցում»,- նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Այսօր Հայաստանում գործում է վաճառքի և սպասարկման 83 գրասենյակ, որոնցից 24-ը Երևան քաղաքում, իսկ 59-ը` մարզերում: Ընկերության հաճախորդները կարող են դիմել մեր գրասենյակներ ամենատարբեր հարցերով` ֆիքսված և շարժական կապին միանալու, ինտերնետ հասանելիության ծառայություններից օգտվելու կամ կատարված հեռախոսազանգերի վերծանումներ ստանալու համար: Հաճախորդների սպասարկման որակի բարելավման ծրագրի շրջանակում գրասենյակների վերասարքավորման աշխատանքների զուգահեռ իրականացվում են վաճառքի ցանցի ընդլայմանը և անձնակազմի վերապատրաստմանն ուղղված ծրագրեր:

ԱրմենՏել ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) մտնում է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի մեջ, որն ընդգրկում է ձայնային կապի ծառայություններ, կապի տելեմատիկ ծառայություններ, տվայների փոխանցման ծառայություններ անլար և ֆիքսված հեռախոսակապի տեխնոլոգիաների լայն շրջանակի հիման վրա, ինչպես նաև լայնաշերտ Ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցող կապի օպերատորներ:

«Վիմպելկոմ» ընկերությունների խումբը ներառում է Ռուսաստանում, Ղազախստանում, Ուկրաինայում, Տաջիկստանում, Ուզբեկստանում, Վրաստանում, Հայաստանում, Ղրղզստանում, Վիետնամում և Կամբոջայում կապի ծառայություններ մատուցող ընկերություններ, որոնք ընդգրկում են շուրջ 345 մլն ընդհանուր բնակչությամբ տարածքներ:

Ծառայությունները մատուցվում են Beeline ապրանքանիշով: “Վիմպելկոմ” ԲԲԸ առաջին ռուսական ընկերությունն է, որը գրանցվել է Նյու Յորքի ֆոնդային բորսայում (NYSE): Ընկերության բաժնետոմսերը շրջանառվում են VIP ծածկագրով: 2010թ-ի ապրիլին, երբ միավորվեցին «Վիմպելկոմ» ԲԲԸ և «Киевстар»-ի բաժնետոմսերի փաթեթները` ձևավավորվելով «Վիմպելկոմ Լթդ» հոլդինգային ընկերությունը, VIP ծածկագիրը վերագրանցվեց «Վիմպելկոմ Լթդ»-ի:

«Վիմպելկոմ» ընկերությունների խումբն առաջարկում է ամրակացված և շարժական կապի ինտեգրված ծառայություններ, միջազգային և միջքաղաքային, ինչպես նաև տվայների փոխանցման ծառայություններ, անլար և լարային ինտերնետ հասանելիություն, ներառյալ օպտիկամանրաթելային հասանելիության տեխնոլոգիաներ, WiFi և երրորդ սերնդի ցանց: «Վիմպելկոմ»-ի հաճախորդների և գործընկերների թվում են անհատ անձինք, փոքր, միջին և խոշոր ձեռնարկություններ, միջազգային կորպորացիաներ և կապի օպերատորներ: -0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»