SELECTORNEWS
Загрузка...

03:52
9/02/2012
Пожар
Ռուսաստանի հայերի միությունը օգնության առաջին խմբաքանակը կուղարկի ՌԴ-ի երեք մարզերում հրդեհներից տուժածներին
12:59 | 11/ 08/ 2010

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանի հայերի միությունը (ՌՀՄ) Ռուսաստանի Վորոնեժի, Նիժեգորոդսկի և Ռյազանի մարզերում հրդեհներից տուժածներին հինգշաբթի կուղարկի մարդասիրական օգնության առաջին խմբաքանակը՝ 10 բեռնատար ավտոմեքենա:

Անոմալ տապի և երաշտի պատճառով հրդեհները մոլեգնում են ՌԴ-ի 22 շրջաններում, որոնցից յոթում, այդ թվում նաև Մոսկվայի մարզում ՌԴ նախագահի հրամանով արտակարգ դրություն է հայտարարվել: Վերջին տվյալների համաձայն, հրդեհների հետևանքով 52 մարդ է զոհվել, բուժօգնություն է ստացել 472 մարդ: Հրդեհի հետևանքով այրվել է ավելի քան 1,9 հազար տուն, անօթևան է մնացել ավելի քան 3,5 հազար մարդ:

Ինչպես չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՌՀՄ-ի տեղեկատվական ծառայությունից, ՌԴ-ում հրդեհներից տուժածներին օգնության բարեգործական ակցիայի շրջանակներում այսօր արդեն 7 միլիոն ռուբլի և ավելի քան 100 տոննա մարդասիրական օգնություն է հավաքվել (կահույք, էլեկտրատեխնիկա, տնտեսական և կենցաղային սարքավորումներ, հագուստ, կոշկեղեն):

«Գիտակցելով, որ մոլեգնող տարերքի ծանր հետևանքների վերացմանն ուղղված երկրի ղեկավարության կողմից իրականցվող լայնամասշտաբ ծրագիրը նաև հասարակական աջակցություն է պահանջում՝ մի շարք ռուսական շրջանների հայկական համայնքները, մասնավորապես՝ Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի, Կալուգայի և Վոլգոգրադի շրջանների, Կրասնոդարի, Ստավրոպոլի երկրամասերի հայկական համայնքները շարունակում են հրդեհի հետևանքով տուժած ընտանիքների համար անհրաժեշտ միջոցների հավաքագրումը», - նշվում է տեղեկատվության մեջ:

Նվիրատվություն ընդունող հանձնաժողովն աշխատում է ամեն օր ժամը 12:00-ից մինչև 20:00-ը Մոսկվա, Սովետական բանակի փողոց, տուն 8 հասցեով (Դոստոևսկայա մետրոյի կայարանի հարևանությամբ) գտնվող ՌՀՄ-ի գրասենյակում, հեռախոսահամարներն են՝ 8 (495) 7440804, 7440824:-0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»