SELECTORNEWS
Загрузка...

21:45
8/02/2012
Пистолет
Հայաստանում երկու տարեկան մի երեխա պատահաբար ինքնասպան է եղել
13:00 | 12/ 08/ 2010

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Օգոստոսի 10-ին Հայաստանում երկու տարեկան մի երեխա է մահացել՝ որսորդական հրացանից կրակելով ինքն իր վրա, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:

Դեպքը տեղի է ունեցել ՀՀ Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղում:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբին 59-ամյա տղամարդը հայտնել է, որ թոռնիկն իրենց տանը գտնվելու և ավտոտնակում խաղալու ընթացքում` իր հանգուցյալ հորը պատկանող երկփողանի որսորդական հրացանից դեռևս չպարզված հանգամաքներում կրակոց է արձակել, ինչի հետևանքով ստացած վնասվածքներից տեղում մահացել է:

Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն:-0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»