SELECTORNEWS
Загрузка...


22:18
22/05/2012

Շիրակում Ռուսաստանի մշակույթի օրեր անցկացնելու համար ավելի քան 40 հազար դոլար է հատկացվել
14:00 | 19/ 08/ 2010

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ 15,2 միլիոն դրամ է հատկացրել (ավելի քան 41,3 հազար դոլար) օգոստոսի 19-20-ը Հայաստանի Շիրակի մարզում Ռուսաստանի մշակույթի օրերի անցկացման համար:

Ինչպես նշվում է կառավարության որոշման մեջ, Մշակույթի օրերի անցկացման մասին պայմանավորվածությունն ամրագրված է Ռուսաստանի Ուլյանովսկի մարզի և ՀՀ Շիրակի մարզի միջև 2009 թ.-ի սեպտեմբերի 15-ին ստորագրված առևտրատնտեսական, գիտատեխնիկական, հասարակական և մշակութային համագործակցության մասին համաձայնագրում:

Ինչպես նշվում է կառավարության որոշման մեջ, Ռուսաստանի մշակույթի օրերի շրջանակներում Շիրակի մի շարք քաղաքներում, մասնավորապես Գյումրիում, Արթիկում և Մարալիկում կկազմակերպվեն համերգներ բաց երկնքի տակ:

Հատկացված միջոցները կուղղվեն բեմերի համար նախատեսված սարքավորումների տեղափոխմանը, տեխնիկական ապահովմանը, տպագրական և ներկայացուցչական ծախսերը հոգալուն:-0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»