SELECTORNEWS
Загрузка...

23:05
8/02/2012
Հայաստանում հունվար-հուլիս ժամանակահատվածում 4% տնտեսական աճ է գրանցվել
15:43 | 20/ 08/ 2010

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Օպերատիվ վիճակագրական տվյալների համաձայն, Հայաստանում ՀՆԱ-ի ծավալը հունվար-հուլիսին ավելացել է 4 տոկոսով` 2009 թ.-ի հունվար-հուլիսի համեմատ: Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ վիճակագրության ազգային ծառայությունից, ՀՆԱ-ի ծավալը կազմել է 1586,5 միլիարդ դրամ (4,3 միլիարդ դոլար):

Վիճակագրական տվյալների համաձայն, հունվար-հուլիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, գրանցվել է սպառողական գների 7,4 տոկոս աճ: Միաժամանակ հաշվետու ժամանակահատվածում, 2009 թ.-ի դեկտեմբերի համեմատ, ապահովվել է այս ցուցանիշի 3,7 տոկոսանոց աճ:

Հայաստանում արդյունաբերական արտադրանք արտադրողների գները հաշվետու ժամանակահատվածում ավելացել են 30,3 տոկոսով` 2009 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ:

Հաշվետու ժամանակահատվածում արտադրվել է 434,5 միլիարդ դրամի (շուրջ 1182,9  միլիարդ դոլար) արդյունաբերական արտադրանք, ինչը 11,4տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ցուցանիշից:

Հայաստանում արտաքին առևտրաշրջանառության ծավալը հունվար-հուլիս ամիսների արդյունքում կազմել է 2548,8 միլիոն ԱՄՆ դոլարի (972,5 միլիարդ դրամ)` 2009 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 26,5 տոկոսով:

Պետբյուջեի համաձայն, Հայաստանում 2010 թ.-ին ՀՆԱ-ի աճը նախատեսված է 1,2 տոկոսի սահմաններում:-0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»