SELECTORNEWS
Загрузка...

22:25
8/02/2012
Նախօրեին Հայաստանի ջրամբարներում երկու մարդ է խեղդվել
15:16 | 21/ 08/ 2010

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Նախօրեին Հայաստանի ջրամբարներում երկու մարդ է խեղդվել, հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը:

Ծառայության տեղեկատվության համաձայն, Սևանի Ցամաքաբերդ թաղամասի բնակիչ, 59-ամյա Բենիկ Մարտիրոսյանի դին հայտնաբերվել է «Ջրահարս» լողափից 7-8 մ հեռավորության վրա:

Մի փոքր ավելի շուտ նույն շրջանում ափից 100 մ հեռավորության վրա դատարկ ռետինե նավակ էր հայտնաբերվել:

Նմանատիպ ողբերգական դեպք է տեղի ունեցել նույն օրը Շիրակի մարզի Գունակագյուղ գյուղում: Դեպքի վայր մեկնած փրկարարական ջոկատը տեղի լճից դուրս է բերել 20-ամյա բնակիչ Արթուր Հարությունյանի դին:

Երկու դիներն էլ հանձնվել են ոստիկանության աշխատակիցներին:-0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»