SELECTORNEWS
Загрузка...

03:33
9/02/2012
штанга
Ծանրորդ Գոռ Մինասյանը երրորդ մեդալն է բերել Հայաստանին
15:29 | 21/ 08/ 2010

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Սինգապուրում կայացած Օլիմպիական պատանեկան խաղերի ժամանակ հայ ծանրորդ Գոռ Մինասյանը երրորդ մեդալն է բերել իր երկրին, շաբաթ օրը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեցին հանրապետության Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մամուլի  ծառայությունից։

Անցած հինգշաբթի +85 կգ քաշային Մինասյանն արծաթե մեդալ է նվաճել (պոկում՝ 160 կգ, հրում՝ 190 կգ)՝ զիջելով միայն իրանցի Ալիռեզա Կազեմինեջադին (նրա արդյունքն է 155 + 196)։ «Բրոնզը» բաժին է ընկել եգիպտացի Հասան Մոհամեդին (330 կգ)։

Ավելի վաղ, ծանրորդ Սմբատ Մարգարյանը (56 ք/կ) և ազատ ոճի ըմբշամարտիկ Արտակ Հովհաննիսյանը (46 ք/կ) նվաճել են արծաթե մեդալներ:

Օգոսոտսի 21-ին իրենց ելույթները կսկսեն ձյուդոիստ Դավիթ Ղազարյանը, բռնցքամարտիկ Հրայր Մաթևոսյանը, իսկ թիավարումում` Էդգար Բաբայանը։

Հայկական թիմի կազմում Սինգապուր են մեկնել 14 մարզիկներ, ովքեր օգոստոսի 14-26-ն անցկացվող Օլիմպիական պատանեկան ամառային առաջին խաղերում ելույթ կունենան 11 մարզաձևում։ -0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»