SELECTORNEWS
Загрузка...

23:01
8/02/2012
Հայ փրկարարներին հաջողվել է փրկել Սևանա լճում խեղդվող տղամարդուն
15:59 | 21/ 08/ 2010

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Հայ փրկարարներին հաջողվել է փրկել 30-ամյա մի տղամարդու, ով խեղդվելիս է եղել Սևանա լճում, շաբաթ օրը տեղեկացրել է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը:

Դեպքը տեղի է ունեցել նախօրեին ժամը 18:30-ին, «Խոլոդոկ» լողափում: Լողափում հերթապահող ջրափրկարարները նկատել են ջրում խեղդվող տղամարդուն և շտապել օգնության:

 

Րոպեներ անց ջրափրկարարները լճից դուրս են բերել Վանաձոր քաղաքի բնակիչ Հովիկ Ղուկասյանին: Փրկարարները տուժածին ցուցաբերել են առաջին բուժօգնություն և տեղափոխել Սևանի հիվանդանոց:

Ըստ բժիշկների` տուժածի վիճակը բավարար է:-0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»