SELECTORNEWS
Загрузка...


22:23
22/05/2012

Կերպարվեստի գործիչների համահայկական համաժողովը կանցկացվի Երևանում սեպտեմբերին
14:02 | 23/ 08/ 2010

ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Կերպարվեստի (նկարչություն, քանդակագործություն, դիզայն, գրաֆիկա և այլն) գործիչների համահայկական համաժողովը կանցկացվի Երևանում սեպտեմբերի 6-7-ը, երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունից:

Այսօրվա դրությամբ համաժողովին կմասնակցի շուրջ 40 մարդ Վրաստանից, Ռուսաստանից, Իրանից, Սիրիայից, Կանադայից, ԱՄՆ-ին, Մակեդոնիայից, Չեխիայից, Իտալիայից, Նիդեռլանդներից, Լիբանանից, Ֆրանսիայից և Մեծ Բրիտանիայից:

Համաժողովին մասնակցել ցանկացողները կարող են դիմել artconference@mindiaspora.am հասցեով:

Մասնակցության հայտերն ընդունվում են մինչև օգոստոսի 25-ը:

Համաժողովի կազմակերպիչն է ՀՀ սփյուռքի նախարարությունը:-0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»