ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Երկուշաբթի երեկոյան երկօրյա աշխատանքային այցով Հայաստան կժամանի Հունաստանի ցամաքային զորքերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ֆրանգոս Ֆրանգուլիսը, հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Այցի շրջանակներում նախատեսված են գեներալ-լեյտենանտ Ֆրանգուլիսի հանդիպումները ՀՀ պաշտպանության նախարար Օհանյանի, ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի հետ:
Ֆրանգուլիսի գլխավորած պատվիրակության անդամները կայցելեն «Ծիծեռնակաբերդե հուշահամալիր, հարգանքի տուրք կմատուցեն Հայոց Եղեռնի զոհերի հիշատակին:
