SELECTORNEWS
Загрузка...

21:16
8/02/2012
Երկու հոգի թունավորվել են օձի խայթոցից
14:24 | 24/ 08/ 2010

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Նախօրեին օձի խայթոցից թունավորումով երկու հոգու Աշտարակի հիվանդանոց են տեղափոխել, հաղորդում է ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունը։

Տուժածներից 54-ամյա Անդրանիկ Խաչատրյանին Աշտարակ քաղաքի հիվանդանոց են տեղափոխել նախօրեին կեսօրի մոտ ։Նույն օրը, ժամը 22.00-ի սահմաններում օձի խայթոցից թունավորումով Աշտարակի հիվանդանոց է տեղափոխվել նաև Արագածոտնի մարզի Օշական գյուղի բնակիչ 51-ամյա Արշակ Մաթևոսյանը:

Տուժածներին անհրաժեշտ օգնություն է ցուցաբերվել, բժիշկները տուժածների  վիճակը բավարար են գնահատել։ -0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»