SELECTORNEWS
Загрузка...


22:29
22/05/2012

Հայաստանը պետք է հանգիստ վերաբերվի սպառազինության վաճառքին. ՀԱՊԿ
16:19 | 24/ 08/ 2010

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանը և հայկական հասարակությունը պետք է առավել հանգիստ վերաբերվեն Ռուսաստանի կողմից Ադրբեջանին սպառազինության հնարավոր վաճառքին, հայտնեց ՀԱՊԿ Տեղեկատվական աջակցության միջազգային հասարակական կենտրոնի (ՏԱՄՀԿ) հայկական բաժնի ղեկավար Նվեր Թորոսյանը:

«Չպետք է խանդով վերաբերվել այդ փաստին, չնայած որ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է, առավել ևս հաշվի առնելով, որ այդ սպառազինությունները պաշտպանական նշանակություն ունեն»,- երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Թորոսյանը։

Ըստ նրա, Ռուսաստանի կողմից Ադրբեջանին С-300 զենիթահրթիռային համալիրների վաճառքի հնարավոր փաստում զարմանալի կամ պարսավելի ոչինչ չկա։ «Եթե իրատեսորեն նայենք, Ադրբեջանը ցանկության դեպքում կարող է ձեռք բերել այդ զենքը՝ եթե ոչ Ռուսաստանից, ապա այլ պետությունից»,- ավելացրեց ՏԱՄՀԿ հայկական բաժնի ղեկավարը։

Ռոսոբորոնէսքպորտը հերքել է մի շարք ԶԼՄ-ների հրապարակած տեղեկատվությունն այն մասին, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը և Ռոսոբորոնէքսպորտը պայմանագիր են կնքել Ադրբեջանին «Ֆավորիտ» С-300 ПМУ-2 ԶՀՀ երկու դիվիզիոնների մատակարարման վերաբերյալ։-0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»