SELECTORNEWS
Загрузка...


22:31
22/05/2012

Евровидение
Մանկական Եվրատեսիլ-2010-ի հայկական ազգային ընտրական փուլի եզրափակիչը տեղի կունենա սեպտեմբերի 5-ին Մինսկում
17:42 | 24/ 08/ 2010

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Մանկական Եվրատեսիլ-2010-ի Հայաստանը ներկայացնող մասնակիցը կորոշվի սեպտեմբերի 5-ին Մինսկում կայանալիք ազգային ընտրական փուլի եզրափակչի ժամանակ, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց Հայաստանի Հանրային հեռուստատեսության գործադիր տնօրենի խորհրդատու, նախագծի ղեկավար Դիանա Մնացականյանը։

«Օգոստոսի 5-ին ընտրական փուլի կազմակերպիչներն ավարտել են նախնական ընտրական փուլի գործընթացը, որի արդյունքում 31 երգ է ընտրվել։ Այդ երգերից ընտրություն կկատարվի սեպտեմբերի 2-3-ը։ Սեպտեմբերի 4-ին կկայանա կիսաեզրափակիչը, իսկ 5-ին՝ եզրափակիչը Մինսկում»,- ասաց նա։  

Ըստ նրա, ազգային ընտրական փուլի հաղթողը Մանկական Եվրատեսիլ-2010 երգի մրցույթի ժամանակ Մինսկում կներկայացնի Հայաստանը։

«Ինչպես նախկինում ազգային ընտրական փուլի հաղթողը կորոշվի SMS-հաղորդագրությունների և պրոֆեսիոնալ ժյուրիի քվեարկությամբ»,- ավելացրեց Մնացականյանը։

Մանկական Եվրատեսիլ-2010-ին Հայաստանը մասնակցում է 2007թ.-ից։ Անցած տարի Լուարա Հայրապետյանը երկրորդ տեղը կիսել է Ռուսաստանի ներկայացուցչի հետ։ -0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»