SELECTORNEWS
Загрузка...

22:09
8/02/2012
 Патриарх Московский и всея Руси Кирилл
Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի հոգևոր առաջնորդները կօգնեն կարգավորել Բաքվի և Երևանի հարաբերությունները
18:02 | 24/ 08/ 2010

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Կովկասի մուսուլմանների վարչության ղեկավար շեյխ-ուլ Իսլամ Ալահշուքյուր Փաշա-Զադեն, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն և Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը կշարունակեն համագործակցել հայ-ադրբեջանական հարաբերություններում խնդիրները կարգավորելու համար, սակայն դեռ նոր եռակողմ հանդիպում չի ծրագրվում, երեքշաբթի Մոսկվայում շեյխի հետ հանդիպումից հետո ադրբեջանցի լրագրողների հարցին պատասխանելով, հայտնեց Ռուսական ուղղափառ եկեղեցու առաջնորդը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք երբեք կանգ չենք առել, և պարբերաբար հանդիպումներ են կայացել։ Վերջերս նման հանդիպում է կայացել Ադրբեջանում։ Նորը դեռ չենք ծրագրում»,- ասաց պատրիարք Կիրիլը։

Սակայն նա ենթադրում է, որ «եթե պահանջվի, եթե կյանքը ստիպի», ապա երեք ղեկավարները «հաճույքով կհանդիպեն, որպեսզի աջակցեն գոյություն ունեցող խնդիրների լուծմանը»։ -0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»