SELECTORNEWS
Загрузка...

03:28
9/02/2012
Քուվեյթի խորհրդարանում սկսվել են հայ-քուվեյթյան միջխորհրդարանական բարեկամության խմբի ձևավորման աշխատանքները
15:59 | 25/ 08/ 2010

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Քուվեյթի Ազգային ժողովի նախագահ Մուհամմադ Ջասեմ ալ-Խուրաֆին Քուվեյթում Հայաստանի դեսպան Ֆադեյ Չարչօղլյանի հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ խորհրդարանում սկսվել են հայ-քուվեյթյան միջխորհրդարանական բարեկամության խմբի ձևավորման աշխատանքները, հաղորդում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-քուվեյթյան միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման  հնարավորությունները:

Երկուստեք ընդգծվել է խորհրդարանական պատվիրակությունների փոխայցելությունների  ակտիվացման,  բարեկամության խմբերի միջև կապերի ամրապնդման, ինչպես նաև Հայաստանի և Քուվեյթի օրենսդիր մարմինների միջև իրավապայմանագրային դաշտի ընդլայնման կողմերի պատրաստակամությունը։

Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային վերջին զարգացումներին:

Հանդիպման ավարտին դեսպան Չարչօղլյանը Մուհամմադ Ջասեմ ալ-Խուրաֆիին է հանձնել ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի Հայաստան այցելության հրավերը:   -0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»