SELECTORNEWS
Загрузка...

21:53
8/02/2012
огонь
«Հին Էրիվան» ռեստորանում բռնկված հրդեհը մարվել է. ԱԻՆ
13:42 | 26/ 08/ 2010

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Երևանի Հյուսիսայում պողոտայում գտնվող «Հին Էրիվան» ռեստորանում բռնկված հրդեհը մարվել է, տուժածներ չկան, հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունից:

«Այսօր առավոտյան ժամը 09:04-ին դիսպետչերը հրդեհի բռնկման մասին տեղեկատվություն է ստացել: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, որոնց ջանքերով հրդեհը մարվել է ժամը 09:19-ին», - նշվում է տեղեկատվության մեջ:

Հրդեհի հետևանքով ամբողջովին այրվել է երկրորդ հարկում գտնվող սրահը՝ ողջ կահույքով: Հրդեհի պատճառները ճշտվում են:-0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»