SELECTORNEWS
Загрузка...

22:13
8/02/2012
вирус
Հայաստանը և ԱՄՆ-ն կհամագործակցեն կենսաբանական զենքի դեմ պայքարում
17:57 | 26/ 08/ 2010

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ հավանության է արժանացրել ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի հետ ՀՀ ԱԻՆ-ի «Կենսաբանական զենքերի ստեղծման մեջ օգտագործվելիք տեխնոլոգիայի ախտածինների և փորձառության տարածման ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրի կնքումը։

«Հայկական կողմն է առաջարկել համաձայնագիր կնքել՝ հաշվի առնելով բնական և տեխնածին ռիսկերը, Հայաստանի աշխարհագրական դիրքը»,- ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը։

ԱԻՆ ղեկավարը տեղեկացրեց, որ համաձայնագրի վերաբերյալ ԱՄՆ ներդրումները 9 մլն դոլար կկազմեն։

Երիցյանն ավելացրեց, որ ԱՄՆ համանման համաձայնագրեր կան արդեն այնպիսի երկրների հետ, ինչպիսին է Ռուսաստանը, Ղազախստանը, Վրաստանը, Ուկրաինան։ -0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»