SELECTORNEWS
Загрузка...

23:10
8/02/2012
ереван
Երևանում հայ բարերարների ճեմուղի կհիմնադրվի
13:33 | 27/ 08/ 2010

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Երևանում հայ բարերարների ճեմուղու առաջին հուշակոթողները կկագնեցվեն մինչև տարեվերջ, հաղորդում է ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունը:

Տեղեկատվության համաձայն, համապատասխան որոշում է ընդունվել նախօրեին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի և Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանի, ճարտարապետների միության վարչության անդամներ Հրաչ Պողոսյանի և Սաշուր Քալաշյանի հետ ունեցած քննարկման ժամանակ:

ՀՀ սփյուռքի նախարարության «Հայ բարերարների ճեմուղու հիմնադրում» ծրագրի շրջանակներում նախատեսվում է մինչև ընթացիկ տարվա ավարտը տեղադրել հայ բարերարի հավաքական կերպարը խորհրդանշող մեկ հուշակոթող և վեց բարերարներին նվիրված նմանատիպ, բայց չափերով համեմատաբար ավելի փոքր հուշակոթողներ:

Նախնական փուլի համար ընտրված են հետևյալ հայ ազգային բարերարները` Լազարյան եղբայրները (Հովհաննես և Հովակիմ Լազարյաններ), Միքայել Արամյանցը, Ալեքսանդր Մանթաշյանը, Պողոս Նուբարը, Գալուստ Կյուլպենկյանը և Ալեք Մանուկյանը:

«Հայ ազգային բարերարների ճեմուղու հիմնադրումը հայ ժողովրդի նվիրյալների հանդեպ ունեցած հարգանքի և երախտիքի դրսևորում է: Ծրագրի նպատակն է նպաստել ազգային, հոգևոր և մշակութային արժեքների պահպանմանը, գնահատել հայ մեծ բարերարների գործունության արդյունքները ժամանակի նոր չափանիշներով, ներկա և ապագա սերունդներին դաստիարակել հայ բարերարների օրինակով», - նշվում է տեղեկատվության մեջ:

ՀՀ կառավարությունն օգոստոսի 12-ին որոշում է ընդունել Երևանում հայ բարերարների ճեմուղու հիմնադրման մասին, ինչի համար կհատկացվի շուրջ 21 միլիոն դրամ (շուրջ 57 հազար դոլար): Ճեմուղին կդառնա ինքնատիպ հուշակոթող՝ նվիրված հայ բարերարների հիշատակին, ովքեր երկրին մեծ օգնություն են ցուցաբերել:  Երևանում հիմնադրված ճեմուղում նախատեսվում է տեղադրել հայտնի հայ բարերարների անուններով հուշակոթողներ:-0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»