SELECTORNEWS
Загрузка...

03:20
9/02/2012
Հրդեհի հետևանքով փակված Սևան-Դիլիջան թունելն արդեն գործում է. ԱԻՆ
13:52 | 27/ 08/ 2010

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Նախօրեին հրդեհի հետևանքով փակված Սևան-Դիլիջան մայրուղու վրա գտնվող թունելը կրկին գործում է, նշեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության վարչության պետ Նիկոլայ Գրիգորյանը:

Նախօրեին օրվա երկրորդ կեսին ԱԻՆ ահազանգ է ստացվել այն մասին, որ Սևան-Դիլիջան ավտոճանապարհին` թունելում այրվում է «ԿՎԶ» մակնիշի ավտոբուս: Հրդեհը մարելուց հետո, թունելում հայտնաբերվել է 1 տարեկան երեխայի և 30-40 տարեկան կնոջ դիակներ:

«Թունելում ավտոտրանսպորտի երթևեկությունը վերականգնվել է դեռ նախօրեին», - ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը ասաց Գրիգորյանը:-0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»