SELECTORNEWS
Загрузка...


22:48
22/05/2012

Карта Кавказа
Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները Հարավային Կովկասի շուրջ համաձայնության են հասել. հայ փորձագետ
14:00 | 27/ 08/ 2010

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները համաձայնության են հասել Հարավային Կովկասում ազդեցության ոլորտների շուրջ, կարծում է «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը։

«Այդ երկու պետությունները սկսում են մեծ հանդուրժողականություն ցուցաբերել միմյանց նկատմամբ հարավկովկասյան տարածաշրջանին վերաբերող հարցերում»,- ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հարությունյանը։

Նա ընդգծեց, որ հենց նման ենթատեքստ է պարունակում պաշտպանական ոլորտում հայ-ռուսական պայմանավորվածությունների վերաբերյալ Պետդեպարտամենտի մեկնաբանությունը։

ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները՝ պատասխանելով ռազմակայանի մասին ռուս-հայկական պայմանավորվածությունների վերաբերյալ ԱՄՆ դիրքորոշումը հրապարակելու լրագրողների խնդրանքին, ասել է, որ  ԱՄՆ Պետդեպարտամենտը Գյումրիում տեղակայված ռուսական ռազմակայանի կարգավիճակը միայն Հայաստանի և Ռուսաստանի գործն է համարում:

«Ձեռք բերված կոնսենսուսը համապատասխանում է երկու տերությունների շահերին»,- ասաց Հարությունյանը՝ ավելացնելով, որ տեսանելի ապագայում տարածաշրջանում կայունություն կնկատվի։

Օգոստոսի 20-ին Ռուսաստանն ու Հայաստանը արձանագրություն են ստորագրվել Գյումրիի ռուսական ռազմակայանի մասին 1995թ.-ին ստորագրված երկկողմ պայմանագրի մեջ փոփոխություններ կատարելու մասին, որոնք վերաբերում են փաստաթղթի գործողության ժամկետի երկարացմանը: 1995թ.-ին ստորագրված պայմանագրի գործողության ժամկետը 25 տարի էր, այժմ փաստաթուղթը գործելու է 49 տարի (մինչև 2046 թվականը՝ 1997 թ.-ին համաձայնագրի վավերացման պահից սկսած):-0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»