ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ Տավուշի մարզում հոսանքահարման հետևանքով 13-ամյա մի պատանի է մահացել, հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը:
Տեղեկատվության համաձայն, նրա մարմինը գտնվել է նախօրեին կեսօրին Բերդ-Չինչին միջհամայնքային ավտոճանապարհի 10-րդ կմ-ում գտնվող բարձր լարման էլեկտրասյան վրա:
Դեպքի վայր մեկնած փրկարարները էլեկտրասյան վրայից իջեցրել են Տավուշ գյուղի 13-ամյա բնակիչ Արթուր Հովակիմյանի դին և հանձնել շտապօգնության բրիգադին:-0-
