SELECTORNEWS
Загрузка...

22:20
8/02/2012
Мишель Платини
ՈՒԵՖԱ-ի նախագահը սեպտեմբերի 1-ին Հայաստան կժամանի
14:32 | 27/ 08/ 2010

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին սեպտեմբերի 1-ին Հայաստան կժամանի, ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղար Տիգրան Իսրայելյանը։

«Պլատինիի այցի նպատակն է մասնակցել Հայաստանի ֆուտբոլի հավաքականների Նոր տեխնիկական կենտրոնի բացման արարողությանը»,- ասաց մամուլի քարտուղարը։

Նա նշեց, որ կենտրոնի գործունեությունը կուղղվի հանրապետության ֆուտբոլային բոլոր թիմերի խաղացողների տեխնիկական ցուցանիշների և ֆիզիկական պատրաստակամության մակարդակի բարձրացմանը՝ անկախ տարիքից։ «Հենց այստեղ Հայաստանի ազգային հավաքականը կպատրաստվի «Եվրո-2012» ընտրական փուլին»,- ընդգծեց Ւսրայելյանը։

Նա ավելացրեց, որ սա Պլատինիի արդեն երրորդ այցն է Երևան։ Ավելի վաղ ՈՒԵՖԱ-ի ղեկավարը Հայաստան է այցելել 2006 և 2007 թվականներին։ -0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»