SELECTORNEWS
Загрузка...

22:19
8/02/2012
ՀՀ ԱԻՆ-ը հրապարակել է թունելում հրդեհի հետևանքով զոհվածների և տուժածների անունները
14:42 | 27/ 08/ 2010

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հրապարակել է նախօրեին Սևան-Դիլիջան թունելում հրդեհի արդյունքում զոհվածների և տուժածների անունները։

Նախօրեին օրվա երկրորդ կեսին ԱԻՆ ահազանգ է ստացվել այն մասին, որ Սևան-Դիլիջան ավտոճանապարհին` թունելում այրվում է «ԿՎԶ» մակնիշի ավտոբուս:

Ինչպես նշվում է ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տրամադրած ԱԻՆ փրկարար ծառայության հաղորդագրության մեջ, հրդեհի հետևանքով ավտոբուսի ուղևորներ` 1982 թ. ծնված Քրիստինե Վանյանը և 2009 թ. ծնված Սուրիկ Մկրտչյանը տեղում մահացել են, իսկ վարորդ` 1971 թ. ծնված Գարիկ Մկրտչյանը, ուղևորներ` 1962 թ. ծնված Կամո Շաբոյանը և 1973 թ. ծնված Նունե Աղաբեկյանը ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ։

Տուժածներին  տեղափոխել են Դիլիջանի հիվանդանոց, այնուհետև` Երևանի Ճառագայթային  բժշկության և այրվածքների գիտահետազոտական կենտրոն:

Ըստ բժիշկների` Ն. Աղաբեկյանի առողջական վիճակը ծանր է, իսկ Գ. Մկրտչյանի ու Կ. Շաբոյանի վիճակները` միջին ծանրության:

Մի քանի ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն, վարորդին հաջողվել է ինքնուրույն դուրս գալ թունելից, իսկ զոհվածները նրա կինն ու մի տարեկան որդին են։

Հրդեհի հետևանքով փակված Սևան-Դիլիջան մայրուղու վրա գտնվող թունելում ավտոտրանսպորտի երթևեկությունը վերականգնվել է նախօրեին։ -0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»