SELECTORNEWS
Загрузка...

22:01
8/02/2012
Հայաստանում ազգային մշակույթի վերածնման քաղաքականություն է պետք. համույթի գեղարվեստական ղեկավար
16:14 | 27/ 08/ 2010

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ մշակույթի նախարարությունը պետք է ազգային մշակույթի վերածնման քաղաքականություն մշակի, կարծում է «Կարին» ազգային երգի և պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը:

«Հայաստանում պետք է մշակութային քաղաքականություն գործի: Մեր գերխնդիրն է վաղվա սերնդի դաստիարակումը, և դրա համար անհրաժեշտ է օգտագործել ցանկացած ռեսուրս՝ և Մշակույթի նախարարությունը, և հեռուստատեսությունը, և մշակութաբաններին, և արվեստաբաններին, և դպրոցը», - ուրբաթ լրագրողներին ասաց Գինոսյանը:

Նրա խոսքերով՝ այսօրվա դրությամբ հեռուստաալիքների էկրանները լի են թուրքական եղանակներով երաժշտությամբ և այսպես կոչված «զվարճալի մշակույթով», որը սեփական արմատները չճանաչող երիտասարդություն է դաստիարակում:

Նա ընդգծեց, որ անհրաժեշտ է կանգնեցնել ազգային մշակույթի ոչնչացումը՝ «Մշակութային ցեղասպանությունը», որը սկսվել է 1915 թ.-ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության հետ, երբ հայ ժողովուրդը մեծամասնությունը սփռվեց աշխարհի տարբեր ծայրերը:

Այս կապակցությամբ Գինոսյանը նշեց, որ արդեն մեր ժամանակներում հեռոստատեսության միջոցով բնակչության վզին օտար մեղեդիներ են փաթաթվում:

«Սասուն» համույթի գեղարվեստական ղեկավար Անդրանիկ Մանուկյանն իր հերթին ընդգծեց ազգային մշակույթի վերածնման գործում Մշակույթի նախարարության, բարձրակարգ ազգագրագետների, մշակութաբանների և  արվեստագետների ներգրավվածության անհրաժեշտությունը:-0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»