ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ Շիրակի մարզի Մայիսյան գյուղի տասը տարեկան մի բնակիչ կիրակի ալկոհոլային թունավորումով տեղափոխվել է Գյումրիի հիվանդանոց, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունից:
«Ըստ բժիշկների, երեխայի վիճակը միջին ծանրության է», - նշվում է տեղեկատվության մեջ:-0-
