SELECTORNEWS
Загрузка...

21:51
8/02/2012
Վրաստանի քաղաքացին այրվածքներ է ստացել՝ ավտո¬մե¬քե¬նա¬յի կայծամոմերը մաքրելիս
13:36 | 30/ 08/ 2010

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Վրաստանի մի քաղաքացի ավտո­մե­քե­նա­յի կայծամոմերը մաքրելիս տարբեր աստիճանի այրվածքներ է ստացել, երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունից:

«Ուրբաթ երեկոյան Վրաստանի քաղաքացի 50-ամյա Միքայել Տոնոյանը տարբեր աստիճանների այրվածքներով տեղափոխվել է Վանաձորի թիվ 1 հիվանդանոցա­յին համալիր (Լոռու մարզ)», - նշվում է տեղեկատվության մեջ:  

Պարզվել է, որ ավտո­մե­քե­նա­յի կայծամոմերը մաքրելիս Տոնոյանն օգտագործել է դյուրավառ նյութեր, որոնց բռնկման հետևանքով այրվածքներ է ստացել:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:-0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»