SELECTORNEWS
Загрузка...

22:04
8/02/2012
Մեքենան ընկել է ձորը
13:55 | 30/ 08/ 2010

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով կիրակի օրը ռուս սպա է տուժել, երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեցին հանրապտետության ԱԻՆ փրկարար ծառայությունից։
 
«Օգոստոսի 29-ին՝ ժամը 07.00-ին ոստիկանությունից ահազանգ է ստացվել, որ ավտոպատահար է տեղի ունեցել Երևան-Աշոցք ավտոճանապարհի 145-րդ կիլոմետրում` Քեթի գյուղի մոտ: Դեռևս չպարզված հանգամանքներում «Միթսուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից ու ընկել ձորը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Փրկարար ծառայությունից նշում են, որ շրջված ավտոմեքենայից դուրս հայտնաբերվել է Գյումրիում տեղակայված ՌԴ ԶՈՒ զորամասի ավագ լեյտենանտ, 1983 թ. ծնված Իվան Օրլովը` անգիտակից վիճակում, որին տեղափոխել են Գյուլբենկյանի անվան հիվանդանոց, իսկ երկրորդ տուժածին որոնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Բժիշկները տուժածի վիճակը կայուն բավարար են գնահատում։ -0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»