SELECTORNEWS
Загрузка...

03:36
9/02/2012
экономика
Օգոստոսին գնաճը Հայաստանում, հուլիսի համեմատ, կազմել է 1,3 տոկոս. վիճակագրություն
13:41 | 31/ 08/ 2010

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Ընթացիկ տարվա օգոստոսին  Հայաստանում, հուլիսի համեմատ, 1,3 տոկոսանոց գնաճ է գրանցվել, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեցին հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունից:

Վիճակագրական տվյալների համաձայն, օգոստոսին, հուլիսի համեմատ, գրանցվել է պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչքները և ծխախոտը) գների 2,3 տոկոսանոց, ոչ պարենային ապրանքների՝ 0,1 տոկոսանոց, իսկ ծառայությունների ոլորտի սակագների 0,2 տոկոսանոց աճ։

Պետբյուջեի համաձայն, 2010 թ.-ի վերջին Հայաստանում գնաճը ծրագրված է 4 տոկոսի մակարդակում ((±1,5%):-0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»