SELECTORNEWS
Загрузка...

03:47
9/02/2012
Մեքենայի վարորդը խեղդվել է ճահճում
14:51 | 31/ 08/ 2010

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով ճահճում Հայաստանի քաղաքացի է խեղդվել, տեղեկացնում է հանրապետության ԱԻՆ փրկարար ծառայությունը։

Ծառայության տվյալներով, Մարտունի-Վաղաշեն ավտոճանապարհի 1-ին կմ-ում տեղի ունեցած ՃՏՊ-ի մասին ահազանգը ստացվել է երեքշաբթի գիշերը ժամը 04։03-ին Մարտունու ոստիկանական բաժնից։ Երկու րոպե անց դեպքի վայր է մեկնել մարտական մեկ հաշվարկ։

Դեռևս չպարզված հանգամանքներում` «ՕՊԵԼ Ֆրոնտերա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և խրվել ճահիճը, ինչի հետեւանքով ուղևոր, 1965 թ. Գ. Մնացականյանը խեղդվել է:

Ավտոմեքենայի վարորդը` 1963թ. ծնված Գ. Խլղաթյանը, չի վնասվել. դուրս է ցատկել ավտոմեքենայից:

 

Փրկարարների ուժերով զոհվածի դին և ավտոմեքենան դուրս են բերվել ճահճից և հանձնվել ոստիկանության աշխատակիցներին: 

Պատահարի մանրամասները պարզվում են։ -0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»