SELECTORNEWS
Загрузка...


23:03
22/05/2012

Հայաստանում ամառը նորմայից բարձր է եղել 2-3 աստիճանով
15:04 | 31/ 08/ 2010

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Օդի միջին ջերմաստիճանը Հայաստանում ամառային ամիսներին նորմայից բարձր է եղել 2-3 աստիճանով, բայց միաժամանակ այս տարվա շոգը ոչ նորմալ անվանել չի կարելի, ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության օպերատիվ օդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը։

«Նմանատիպ շոգը մեր հանրապետությունում նորմալ երևույթ է։ 2006 թվականի ամռանն, օրինակ, ավելի շոգ է եղել։ Այս տարի օդի ջերմաստիճանն ամռանը տատանվել է 37-39 աստիճանի սահմաններում՝ 35-37 աստիճան նորմայի դեպքում»,- երեքշաբթի լրագրողներին ասաց Պետրոսյանը։

Ըստ նրա, ավարտվող ամռան առանձին օրերին ջերմաստիճանը հասել է 40 աստիճանի։

Նա նշեց, որ նորմայի որոշակի գերազանցումը Երևանում կապված է կանաչ տարածությունների կրճատման, ինչպես նաև ասֆալտապատման լայնածավալ աշխատանքների հետ։

«Մեր տարածաշրջանում գլոբալ տաքացման համատեքստում առաջիկա 100 տարիների ընթացքում ակնկալվում է միջին ջերմաստիճանի բարձրացում 2-4 աստիճանով։ Անշուշտ, այդ թիվը չի կարող ճշգրիտ լինել։ Ակնկալվում է նաև տեղումների կրճատում»,- ասաց Կենտրոնի պետը։

Միաժամանակ Պետրոսյանն ընդգծեց, որ գլոբալ տաքացումն ավելի քիչ է անդրադառնում հարավկովկասյան տարածաշրջանում, քան այլ տարածաշրջաններում, օրինակ, Ռուսաստանի կենտրոնում։ -0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»