SELECTORNEWS
Загрузка...


23:08
22/05/2012

Հայաստանում սեպտեմբերի 4-ին կնշեն Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակցի օրը
17:50 | 31/ 08/ 2010

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում սեպտեմբերի 4-ին կնշեն Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակցի օրը, երեքշաբթի լրագրողներին ասաց Փրկարար ծառայության ղեկավարի խորհրդական, «Արտակարգ ալիք» տեղեկատվական կենտրոնի ղեկավար Նիկոլայ Գրիգորյանը:

«Սեպտեմբերի 4-ին տեղի կունենա ԱԻՆ-ի նոր շենքի բացումը, որը նվիրված է ոլորտի աշխատակցի օրվան», - նշեց նա: Գրիգորյանը նաև տեղեկացրեց, որ այդ օրը առաջին անգամ կանցկացվի շքերթ՝ Հայաստանի բոլոր մարզերը ներկայացնող հրշեջ-փրկարարների մասնակցությամբ:

Նրա խոսքերով՝ հանրապետության իշխանություններն՝ ի դեմս նախագահի և վարչապետի, մշտապես առանձնահատուկ ուշադրություն են դարձնում ԱԻՆ-ին: Գրիգորյանն ավելացրեց, որ պետությունը մեծապես կարևորում է տարերային աղետների հետ կապված ռիսկերը նվազագույնի հասցնելու աշխատանքները:

«Այժմ մենք աղետների ռիսկերի նվազման ազգային պլատֆորմ ենք մշակում, որի իրագործմանը կներգրավվեն տարբեր նախարարություններ, գերատեսչություններ, հասարակական կազմակերպություններ, տեղական ինքնակառավարման մարմիններ, միջազգային կազմակերպություններ և ԶԼՄ-ներ», - նշեց Գրիգորյանը:-0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»