SELECTORNEWS
Загрузка...

22:33
8/02/2012
Сергей Шойгу
Շոյգուն շնորհակալություն է հայտնել հայ փրկարարներին հրդեհների մարման գործում օգնություն ցուցաբերելու համար
17:53 | 31/ 08/ 2010

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. ՌԴ արտակարգ իրավիճակների նախարար Սերգեն Շոյգուն շնորհակալական նամակ է հղել ՀՀ ԱԻՆ-ին Ռուսաստանում բռնկված հրդեհների մարման գործում Հայաստանի ցուցաբերած օգնության համար, երեքշաբթի լրագրողներին ասաց Փրկարար ծառայության ղեկավարի խորհրդական, «Արտակարգ ալիք» տեղեկատվական կենտրոնի ղեկավար Նիկոլայ Գրիգորյանը:

«Պաշտոնական նամակի վերջում Շոյգուն ձեռագիր գրել է «շնորհակալություն» բառը», - ասաց Գրիգորյանը՝ նշելով, որ Սերգեյ Շոյգուի և  ՀՀ ԱԻՆ ղեկավար Արմեն Երիցյանի միջև սերտ, բարեկամական հարաբերություններ են հաստատվել:

Գրիգորյանի խոսքերով՝ շնորհակալագիր է հղել նաև Մորդովիայի հայկական համայնքը, որի տարածքում հայ փրկարարները հրդեհների մարման աշխատանքներ էին իրականացնում:

Օգոստոսին Հայաստանից չորս հրշեջ-փրկարարական մարտական հաշվարկներ էին գործարկվել Մորդովիայում անտառային հրդեհների մարման գործում: Հայ փրկարարների գործողությունները տեղական իշխանությունների բարձր գնահատականին են արժանացել:-0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»