SELECTORNEWS
Загрузка...

22:22
8/02/2012
АРАРАТ
Հայաստանում կոնյակի արտադրությունը յոթ ամսվա ընթացքում ավելացել է 34,6 տոկոսով
13:06 | 01/ 09/ 2010

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում կոնյակի արտադրությունը յոթ ամսվա ընթացքում ավելացել է 34,6 տոկոսով և կազմել 5,7 միլիոն լիտր, հաղորդում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը:

«Ընդ որում, միայն հուլիսին արտադրվել է 631,3 հազար լիտր կոնյակ», - նշվում է տեղեկատվության մեջ:

Բացի այդ, հունվար-հուլիսին երկրում արտադրվել է 23,9 տոկոսով պակաս օղի (4,8 միլիոն լիտր):

Միաժամանակ հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է գինու արտադրության 22 տոկոսանոց աճ՝ մինչև 2,3 միլիոն լիտր, իսկ գարեջրի արտադրությունը կազմել է 9,6 միլիոն լիտր՝ 2009 թ.-ի նույն ժամանակահատվածի 6,2 միլիոն լիտրի համեմատ:

Շամպայն գինիների արտադրությունը յոթ ամսվա ընթացքում կազմել է 123,8 հազար լիտր, ինչը 32,5 տոկոսով շատ է 2009 թ.-ի հունվար-հուլիս ամիսների ցուցանիշից:

Վիճակագրական տվյալների համաձայն, ոչ ալկոհոլային խմիչքների արտադրությունը (լիմոնադներ, գազավորված ու էներգետիկ ըմպելիքներ և այլն) Հայաստանում կրճատվել է 0,5 տոկոսով՝ կազմելով 19,7 միլիոն լիտր:-0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»