SELECTORNEWS
Загрузка...

03:46
9/02/2012
Министр обороны Армении Сейран Оганян
Ադրբեջանցի դիվերսանտները արժանի հակահարված են ստացել Ղարաբաղում. ՊՆ
13:25 | 01/ 09/ 2010

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ադրբեջանական դիվերսիոն խումբը նախօրեին արժանի հակահարված է ստացել Ղարաբաղի հյուսիսում, չորեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Օգոստոսի 31-ին, Երևանի ժամանակով ժամը 06:30-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի Զինված ուժերի շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ՝ Վերին Չայլու գյուղի մոտակայքում, հակառակորդի կողմից ղարաբաղյան բանակի մարտական դիրքերից մեկի նկատմամբ դիվերսիոն գործողությունների փորձ է իրականացվել:

Ղարաբաղյան բանակի առաջնային դիրքերի զինծառայողները ժամանակին նկատել են թշնամու հատուկ նշանակության ջոկատի մարտիկների տեղաշարժը և անհապաղ համապատասխան գործողություններ ձեռնարկել՝ պատճառելով հակառակորդին կորուստեր և հետ շպրտելով նրան դեպի ելակետ: Մարտի ընթացքում վիրավորվել ԼՂՀ Պաշտպանության բանակի 19-ամյա շարքային Ռուդիկ Մանասերյանը:

«Ստանալով արժանի պատասխան առաջնային գծում ծառայություն իրականացնող զինծառայողների կողմից՝ նրանք դիմել են փախուստի՝ կրելով կորուստներ», - նշեց նախարարը:

Օհանյանի խոսքերով՝ Ղարաբաղի Պաշտպանության բանակի կողմից թեթև վնասվածք է ստացել մեկ զինծառայող:-0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»