SELECTORNEWS
Загрузка...

02:46
9/02/2012
Տարեսկզբից Հայաստանում երկու մարդ է մահացել օձի խայթոցից. ԱՆ
18:03 | 01/ 09/ 2010

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Տարեսկզբից Հայաստանում օձի խայթոցի 75 դեպք է արձանագրվել, որոնցից երկուսը՝  մահացու ելքով (Սյունիքում և Կոտայքում), տեղեկացնում է հանրապետության Առողջապահության նախարարության կայքը:

Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, հունվար-օգոստոս ամիսների ընթացքում օձի խայթոցների ամենաշատ թիվը գրանցվել է Արարատի մարզում (19 դեպք), այնուհետև՝ Արմավիրում (14), Արագածոտնում (13): Մայրաքաղաքում այդ սողունների խայթոցներից երեք մարդ է տուժել: -0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»