SELECTORNEWS
Загрузка...

04:19
9/02/2012
ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել ԼՂՀ անկախության տոնի առթիվ
13:01 | 02/ 09/ 2010

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հինգշաբթի շնորհավորական ուղերձ է հղել ԼՂՀ անկախության տոնի առթիվ:

Սեպտեմբերի 2-ին ԼՂՀ-ում նշվում է ԼՂՀ հռչակման 19-րդ տարեդարձը:

«Արցախի անկախությունը հայոց նորագույն պատմության ամենավառ էջերից է 7 մեր ժողովրդի մեծագույն ձեռքբերումը: Մենք խորն ենք գիտակցում անկախության գինը, որի համար իրենց կյանքով վճարեցին հազարավոր հայորդիներ: Հավերժ փառք նրանց անմահ հիշատակին», - «Նովոստի-Արմենիա» գործակալությանը մեջբերեցին ՀՀ նախագահի ուղերձը ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից:

Ուղերձում նշվում է, որ ողջ հայ ժողովրդի պայքարով կերտած քաղաքական ազատությունն այսօր իրողություն է: «Ավելին, Լեռնային Ղարաբաղն իր պետական կուռ կառույցով ու պաշտպանության բանակով լուրջ գործոն է տարածաշրջանում», - նշվում է շնորհավորական ուղերձում:

ՀՀ նախագահի ուղերձում ընդգծվում է, որ Արցախի ներքին կայունությունը, արցախահայության միակամ ու վճռական կեցվածքը, երկրամասի համակողմանի զարգացումը որևէ իրատես մարդու մեջ կասկած չեն հարուցում նրա ազատ ու բարգավաճ ապագայի վերաբերյալ»:

«Մենք առաջ ենք շարժվում Հայաստան, Արցախ և Սփյուռք եռամիասնությամբ` մեր պատմական ընտրությանը հավատարիմ», - ընդգծել է Սարգսյանը:

1991թ.-ի սեպտեմբերի 2-ին տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը, որը համաժողովրդական կամքի արտահայտության հիման վրա ընդունեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Հռչակագիրը՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Հանրապետության  և Շահումյանի շրջանի ողջ տարածքում։  

Նման որոշում ընդունելիս պահպանվել են 1990 թ. ապրիլի 3-ի «ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետության դուրս գալու հետ կապված հարցերի որոշման կարգի մասին» ԽՍՀՄ օրենքի պահանջները։-0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»